StarNet ԱՍՏՂԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անջելինա Ջոլին չի ցանկանում ապրել ԱՄՆ-ում

Անջելինա Ջոլին ցանկություն է հայտնել ԱՄՆ-ից հեռանալու և այլ երկրում հաստատվելու մասին։ Ջոլին խոստովանել է, որ միակ պատճառը այն է, որ նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը պետք է տեսնի երեխաներին։

Անջելինա Ջոլին նշել է․ «Հիմա ստիպված եմ ապրել ԱՄՆ-ում, բայց բոլոր երեխաներիս չափահաս դառնալուն պես անպայման հաստատվելու եմ այլ երկրում։»

Հիշեցնենք, որ աստղային զույգը 2016թ․-ին ամուսնալուծվել է երկու տարվա ամուսնությունից հետո: Հետագայում պարզվել է, որ դերասանուհուն դուր չէր գալիս այն, թե ինչ մեթոդներ էր կիրառում Փիթը երեխաների դաստիարակության համար:

Այժմ նախկին ամուսիններն ապրում են մի քանի րոպե հեռավորության վրա։ Բրեդը շարունակում է ֆինանսապես աջակցել երեխաներին։ Նախորդ տարվանից՝ դատարանի որոշմամբ, Փիթը վերջապես հնարավորություն է ստացել կանոնավոր կերպով հանդիպել երեխաների հետ:

Պատասխանել