StarNet ԱՍՏՂԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դա հարիր չէ իմ երկրին, իմ Հայաստանին»․ Վիգեն Ստեփանյանը՝ «Մել» ֆիլմից

«Մել»․ հենց այսպես է կոչվում բավականին մեծ աղմուկ բարձրացրած ֆիլմը։ Այս ֆիլմի գաղափարն իսկ մշակութային տարբեր օղակներում ակտիվ քննարկումների առիթ դարձավ։

«Մել»-ը՝ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմ է, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է։ 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացվեց 65 հայտ․ երկրորդ փուլ անցած վավերագրական ֆիլմերի թվում հենց «Մել»-ն էր։

ՀՀ կառավարությունը ֆիլմի ֆինանսավորմանը 20 միլիոն դրամ է հատկացրել։ Քննարկումների բուռն ալիքը բարձրացավ այն հարցի շուրջ, թե ինչու՞ ՀՀ կառավարությունը այդչափ ֆինանսական միջոցներ տրամադրեց ֆիլմին, որը միտված է բացահայտելու հայ ծանրամարտիկի կերպարը՝ անձնականից մինչև սպորտային ձեռքբերումները։

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստափանյանը «Մել» ֆիլմի հետ կապված հենց սկզբից հստակ դիրքորոշում բռնեց․ ինչու՞ նախորդիվ այլ մշակութային գաղափարները ֆինանսավորում չեն ունեցել, իսկ ծանրամարտիկի մասին ֆիլմը կառավարության կողմից ծափահարություններով ընդունվեց։ Star Net-ը զրուցել է Վիգեն Ստեփանյանի հետ՝ պարզելու ֆիլմից բարձրացած աղմուկի իրական պատճառներն ու մշակութային գործիչների այսօրինակ արձագանքի հիմքերը։

Պատասխանել