StarNet ԱՍՏՂԵՐ

Դմիտրի Դիբրովի դստեր ամուսինը հայ է

Այսօր Դմիտրի Դիբրովի ծննդյան 60-րդ տարեդարձն է: Հենց այս նշանակալի իրադարձությունն է դրդել հայտնի հեռուստահաղորդավարին, բացահայտել իր ընտանիքի որոշ գաղտնիքները։

Դմիտրին խոստովանել է, որ իր ավագ դստեր՝ Լադայի ամուսինը ազգությամբ հայ է։ Իր ընտրությունը Լադան կատարել է Փարիզում, քանի որ նա ապրում է Ֆրանսիայում։ Այսինքն, ֆրանսիացի ռոմանտիկներից նա կարողացավ գտնել էլ ավելի ռոմանտիկին:

Հավանաբար, հարսանիքը մեկ տարի առաջ է եղել, քանի որ Դիբրովը նշել էր, որ պապիկ է դարձել հունվարին։ Նա Միա անունով թոռնուհի ունի։

Դմիտրի Դիբրովը կնոջ հետ

Նշենք նաև, որ Դմիտրի Դիբրովի կինը բավականին երիտասարդ է: Պոլինա Դիբրովան ընդամենը 30 տարեկան է։ Ստացվում է, որ Պոլինան այսքան վաղ տարիքում հայ ընտանիքի տատիկ է դարձել։

Պատասխանել