StarNet

ՀՈՎՀԱՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ ՆԵՐԿԱ ԵՆ ԳՏՆՎԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՆՈՋ ՀԵՏ

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը:

Մաեստրոյի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի հետ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի «Ադիեմուս» ստեղծագործությունը ՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Վարչապետը և առաջին տիկինը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջ առողջություն:

Պատասխանել