StarNet

«Նա օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան»․Շառլ Ազնավուրի նոր «Մեղմ շշուկով» գիրքը

Շառլ Ազնավուրը միշտ եղել է ու կմնա Հայ ազգի պարծանքը ամենուրեք,նրա մահը կորուստ էր ոչ միայն իր ընտանիքի այլ նաև մի ամբողջ ազգի համար։Կան մարդիկ ովքեր գալիս են լույս աշխարհ,ապրում և հեռանում,սակայն նրանց գործն ու մարդկայնությունը հավերժ անմահանում է մարդկանց սրտերում։Նրա երգերը դեռ երկար սերնդե սերունդ կփոխանցվեն։


«Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոտ պահին (հեղ. խոսքը Սպիտակի երկրաշարժի մասին է), նա մեր կողքին էր, երբ պարզեցինք որ սառում ենք: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան»,-ասաց NewMag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։


Մարդ կա՝ հիշողություն ունի, մարդ էլ կա՝ հուշերով է ապրում… Այս կերպ է մեկնարկում NewMag հրատարակչության՝ Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշուկով» հայերեն թարգմանությամբ նոր գիրքը: Առաջին անգամ 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված գրքում Ազնավուրը խոսում է ընտանիքի, կարիերայի անցյալի և ապագայի մասին։Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի խոսքով՝ «Մեղմ շշուկով» գիրքը ինքնակենսագրական վեպ է: «Գրքում առաջին դեմքից իմանում ենք Ազնավուրի մասին: Նա գրելու շատ լավ հնարքներ ու վարպետություն ունի: Ես Ազնավուրի երգերն առավել հեշտ չեմ թարգմանում, քան այս գիրքն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։ «Մեղմ շշուկով» գիրքը «կինոլեզվով» գրված վավերագրական ստեղծագործություն է, որտեղ ընթերցողը տեսնում է փոքրիկ Շառլին իր քրոջ՝ Աիդայի հետ: Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի կարծիքով՝ թարգմանչին հաջողվել էր լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչն ու ապրումները: «Ամեն անգամ Ազնավուր կարդալիս նորից նրան ես հայտնաբերում: Նա կարողանում է նույն բանը տարբեր կերպ պատմել և տարբեր տրամադրություն ստեղծել»,-ասաց նա:Գիրքը հրատարակվել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ. կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանանը կարևորեց նման գրքերի հայերեն հրատարակումը: «Մենք ցանկացանք հայալեզու ընթերցողին հասանելի դարձնել մեծ հայի, մեծ ֆրանսիացու ստեղծագործությունները»,-ասաց նա:

Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով ընդգծեց, որ Ազնավուրը ոչ թե միայն երգիչ էր, որ գրում էր գրքեր, այլ հենց գրող էր:NewMag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շեշտեց, որ իրենք պատրաստվում են մինչև 2024 թվականը հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը:

Պատասխանել