StarNet ԱՍՏՂԵՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վինտաժ»-ի մենակատարը մահից է փրկվել

Ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ երգչուհիներից մեկը՝ Աննա Պլետնյովան, տուժել է նոր տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Պատահական միջադեպը կարող էր մահվան հանգեցնել։

Նկարահանող խմբի համար շատ անսպասելի էր, որ տեսահոլովակի դրվագը կարող է այդքան վտանգավոր լինել։ Երգչուհին պետք է նկարահանվեր պոլիստիրոլով լի լոգարանում։

Նկարահանման ժամանակ քամու պատճառով պոլիստիրոլը փակել է Աննայի շնչուղիները: Նա սկսել է խեղդվել և նկարահանման հրապարակում խուճապ է առաջացել։ Մինչ բժիշկների ժամանելը երգչուհին կարողացել է հազի միջոցով դուրս բերել այդ նյութը, որը կարող էր սպանել նրան։

Աննա Պլետնյովա

Արդյունքում ռեժիսորը որոշել է բացառել այդ դրվագը տեսահոլովակից։ Չէ՞ որ կյանքն ավելի թանկ է «հատուկ էֆեկտներից»։

Պատասխանել