StarNet ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԱՐՎԱ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ «СHANEL» -Ի ՀԵՏ

CHANEL մեկ բառ, որը կարող է փոխել ամեն ինչ, բրենդ՝ որում ներդաշնակորեն համատեղվել է ամեն ինչ՝ գեղեցիկն ու ճաշակը, նրբագեղությունն ու վառ գույները, շքեղությունն ու համեստությունը։

Այս համատեղելիությունների մասին կարելի է խոսել անվերջ, բայց այս անգամ ցուցադրության կազմակերպիչները անցան երևակայության բոլոր հնարավոր և անհնարին սահմանները։ Եվ այդ ամենը զուտ հագուստի և զգեստների յուրահատկությամբ չէր պայմանավորված։ Այդ ամենին գումարվել է տաղավարների յուրահատուկ ձևավորումը։ Սկսենք սկզբից ՝ Փարիզում դեռ խորը ձմեռ էր երբ կայացավ այս ոճի առաջին ցուցադրությունը, սակայն հյուրերը ապշել էին ոչ միայն այն պատճառով, որ հագուստների շքեղությունը աննկարագրելի էր,այլ նաև այն փաստից ,որ դրսում խորը ձմեռ էր ,իսկ տաղավարում ծաղկած գարուն։ Կառլ Լագերֆելդը հերթական անգամ բոլորին զարմացրել էր. բոլոր անհավանական տեղանքներից հետո, որոնցում տեղի են ունեցել Chanel-ի վերջին ցուցադրությունները,հյուրերը անսպասելիորեն հայտնվել էին գարնանային ծաղկած պալատական այգում, որտեղ անասելի գեղեցիկ շատրվաններ էին ու վարդեր էին ծաղկում: Այս տեսակ տաղավարի ձևավորումն էլ իր պատճառներն ունի քանի որ ամբողջ հավաքածուն նուրբ պաստելային երանգների մեջ էր ՝ բաց վարդագույնից մինջև թագավորական մանուշակագույն,իսկ մետալիկ մոխրագույն երանգը Chanel Haute Couture հավաքածուին պարգևեց յուրահատկություն և փայլ ։ 

Կազմակերպիչները չսահմանափակվեցին գարնանային այգիներով։Այս անգամ Գրան Պալե պալատում ցուցադրեցին իրենց ամառային եղանակը՝ «By The Beach» անվանմամբ։  Հսկայական տաղավարը իսկական լողափի էր վերածվել՝ համապատասխան դեկորացիաների, ավազի հաշվին․ Ավազից բացի, «պոդիումի» մի մասը ջրով էին լցրել օվկիանոսի ափի տպավորություն ստեղծելու համար ։ Տաբատներ,վերնաշապիկներ,զգեստներ,թեթևություն և պարզություն ՝ սրանք են այս շարքը բնութագրող հատկանիշները։

Աշնանային հավքածուն իր յուրահատուկ լուծումներով երկար սպասել չտվեց։Այս անգամ նորաձևության տան ստեղծագործական տնօրեն՝ պաշտամունքային մոդելավորող, Կառլ Լագերֆելդը հյուրերին մի քանի ժամով տեղափոխեց գունագեղ աշնանային անտառ:Լագերֆելդը ցուցադրությունը կազմակերպել էր Փարիզի Գրան Պալե պալատում, որը շոուի ժամանակ վերածվել էր առեղծվածային անտառի ՝ պատված ոսկե տերևներով, ծառերով եւ կանաչ մամուռով:Ցուցադրությանը մասնակցելու հրավիրատոմսերը նույնպես արվել էին աշնանային ոճով և զարդարված էին Chanel-ի լոգոտիպի ոսկե ֆիրմային դրոշմադրվագով, շագանակագույն թխկու տերևների տեսքով:

Ձմեռային շարքի ցուցադրությանը պատկանող հագուստների և դեկորացիայի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ,այնպես որ մեկնաբանություններն ու հետևությունները թողնում ենք Ձեզ։

Մոդան անցնում է, իսկ ոճը՝ մնում․Կոկո Շանել

Պատասխանել