StarNet

Ֆիլիպ Կիրկորովը կվճարի բանկին 651 հազար եվրո

Մոսկովյան դատարանը մասամբ բավարարել է ABLV լատվիական բանկի քաղաքացիական հայցն ընդդեմ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, որով վերջինը պահանջում էր երգչից վճարել շուրջ 4 մլն եվրո՝ հիփոթեքային վարկի վերաբերյալ սահմանված տուգանքը, նաև՝ տոկոսադրույքները։

Կիրկորովի փաստաբանը հայտնել է, որ դատարանը մասամբ է բավարարել հայցը, և երգիչը կվճարի բանկին միայն 651 հազար եվրո։ Դատական նիստն ընթացել է դռնփակ։ Կիրկորովի փաստաբաններն առաջարկել են բանկին միջազգային համաձայնագիր կնքել, սակայն հայցվորը մերժել է առաջարկը։

Պատասխանել