StarNet ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թվականի թոփ գույները

Գույնը մարդկանց կյանքում շատ մեծ նշանակություն ունի: Մարդիկ չեն նկատում կարող նկատել, թե ինչպես է փոխվում նրանց մտավոր ընկալումը: Գույնը փոխում է մարդկանց զգացմունքներն ու հույզերը:Այս պատճառով գույների ճիշտ համադրությունը շատ կարևոր է:

Հագուստի գույնային ընտրությունը փոխակերպում է ցանկացած մարդու, տալիս է վստահություն: Նոր սեզոնում Pantone գունային ինստիտուտը առաջարկում է երանգների բազմազան ընտրություն։

2020 թվականի աշուն-ձմեռ սեզոնի համար Pantone-ը ստեղծել է ժամանակակից գույների պալիտրա: Պալիտրաները ներկայացված են 12 գույներով:

Նոր երանգների անունները բավականին հետաքրքիր անվանումներ ունեն: Յուրաքանչյուր գույնի անուն առաջացնում է վառ երևակայություն և հիացմունք։

1. Chili Pepper — Չիլի պղպեղ․ ոչ միայն ախորժակ է գրգռում այլև կիրք է հաղորդում պալիտրաին։

2. Biking Red — Հեծանվորդային կարմիր. մուգ կարմիրը ամուր հիմք է ծառայում այս աշնանային պալիտրայի համար։

3. Crème de Pêche — Դեղձի կրեմ. սա դեղձի շատ նուրբ երանգ է, որը բնութագրում է հանգստություն և փափկություն:

4. Peach Pink — Վարդագույն դեղձ. Pantone պալիտրայում դեղձի ավելի պայծառ, ջերմ և գայթակղիչ գույն է:

5․ Rocky Road — Քարքարոտ ճանապարհ․ շատ երկրային, բայց միևնույն ժամանակ, շքեղ մուգ շագանակագույն երանգ է։

6. Fruit Dove — Մրգերի աղավնի. այն վառ վարդագույն գույն է, որը շատ աղջիկների դուր կգա:

7. Sugar Almond — Շաքարի նուշ. շագանակագույն կարամելային երանգը շատ հարմար է աշնանային պալիտրայի գույներին:

8. Dark Cheddar — Մուգ չեդդեր․ փայլուն ջերմ, դեղինի և նարնջագույնի համադրությունն է։

9. Galaxy Blue — Տիեզերական կապույտ. հիշեցնում է տիեզերքի հեռավոր տարածության մասին:

10․ Bluestone — Կապույտ քար․ գեղեցիկ կանաչա կապույտ Bluestone-ը վճռականության երանգ է.

11. Orange Tiger — Նարնջագույն վագր. բնութագրում է անվախ էներգիա։

12. Eden — Եդեմ. Այս շքեղ խորհրդավոր կանաչ անտառի գույնը հիանալի է նարնջագույն երանգի համադրությամբ:

Ասում են բնության մեջ լույսը ստեղծում է գույն։ Նորաձևության մեջ գույնը լույս է ստեղծում։

Պատասխանել